Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավոր աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան

Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավոր աշխատանքային այցով մեկնել են 
Ռուսաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Արցախցի պատգամավորներն այցի շրջանակներում մասնակցել են Մոսկվայում մարտի 15-ին կայացած՝ «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը: Միջազգային պայմանագրեր: Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին:

Մոսկվայի համաժողովին մասնակցել են հայկական և ռուսական հասարակական-քաղաքական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]