Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 344 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 344 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 344 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 274 հազար 721 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 240 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 հազար 004 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3643 :

Հայաստանում մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177899 դեպք, որոնցից 165975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 770343 թեստավորում:Մեկ օրում կատարվել է 4464 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Առկա է 257 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 836 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]