Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1897 թ. մարտի 13-ին ծնվել է Եղիշե Չարենցը՝ հայ մեծագույն գրողներից մեկը (մահ.՝ 1937 թ.)։

-1900 թ. մարտի 13-ին ծնվել է Յորգոս Սեֆերիսը՝ հույն ամենանշանավոր բանաստեղծներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ.՝ 1971 թ.)։

-1913 թ. մարտի 13-ին ծնվել է Պարույր Ջոթյանը՝ հայ արձակագիր, թարգմանիչ (մահ.՝ 1954 թ.)։

-1921 թ. մարտի 13-ին Մոնղոլիան (նախկինում՝ Արտաքին Մոնղոլիա) հայտարարեց իր անկախությունը Չինաստանից։

-1989 թ. մարտի 13-ին Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին եւ իր գործընկերները հիմնեցին Համաշխարհային սարդոստայնը (WWW)։

-2004 թ. մարտի 13-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվեց իր հրաժեշտի համերգը։

-1781 թ. մարտի 13-ին Ուիլյամ Հերշելը հայտնաբերեց Ուրան մոլորակը։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Ի սկզբանե «Սեւ ուրբաթ» տերմինը առաջացել է ֆոնդային բորսայում: Ըստ «New York Times»-ի՝ ֆինանսների ոլորտում աշխատող 2 տղամարդ փորձեցին շահույթներ ստանալ, սակայն նրանց սխեման ձախողվեց, եւ շուկան մեծ կորուստներ կրեց:

-«Սեւ ուրբաթի» ուիքենդին հաջորդող երկուշաբթին կոչվում է «Կիբեռ երկուշաբթի»: Այդ երկուշաբթիի անգամ աշխատանքային օրն ու ժամը չեն խանգարում մարդկանց՝ զեղչված գնումներ կատարելու:

-Միջին վիճակագրական ամերիկացին այս օրը ծախսում է 335 ԱՄՆ դոլար, որից 75 տոկոսը՝ նվերների վրա:

-Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Սեւ ուրբաթը» հեռուստացույց գնելու համար լավագույն օրն է: «Adobe»-ի հետազոտությունների համաձայն՝ այս օրը ամենից շատ գումար կխնայեք կենցաղային տեխնիկա եւ ոսկերչական զարդեր գնելով:

-Հետաքրքիր է, որ մանրածախ առեւտրից զատ ծառայությունների ոլորտը եւս ծանրաբեռնված է, եւ, օրինակ, փականագործների համար «Սեւ ուրբաթը» տարվա ամենածանրաբեռնված օրն է:

-Անհավատալի է թվում, սակայն գնումների հետեւանքով այդ օրը աշխարհում ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների պատճառով: 2006 թվականից սկսած՝ միայն ԱՄՆ-ում «Սեւ ուրբաթի» ընթացքում մահացել է 7, վնասվածքներ ստացել 98 մարդ:

-Տեխնիկայից եւ զարդերից հետո ամենաշատ վաճառվող ապրանքը գիշերազգեստն է:

Մ. Ա.  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]