Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ. Սլավիկ Գալստյան

Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ. Սլավիկ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի Սլավիկ Գալստյանը մեծ սպասելիքներ ունի Բուդապեսշտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից:

«Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ: Այս մրցաշարին շատ էինք սպասում և լավ նախապատրաստվել ենք: Կորոնավիրուսով պայմանավորված շատ մրցաշարեր չկային, սակայն կարողացել ենք նորմալ պահպանել մեր մարզավիճակը: Թեպետ խնդիրներ կային, այո, բայց մարզումային գործընթացը նորմալ է եղել: Հույս ունենք, որ ոչինչ չի խանգարի մեր նպատակին հասնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին հետևյալ կազմով կմասնակցի Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին` Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]