Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Մարտունիում և Վարանդայում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են

Մարտունիում և Վարանդայում զոհված զինծառայողների աճյունների որոնողական 
աշխատանքները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից:

«Աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը»,- նշեցին ԱԻՊԾ-ից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1 499 աճյուն, որոնցից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]