Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն հաղթեց «Շախտյոր»-ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ

«Ռոմա»-ն հաղթեց «Շախտյոր»-ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն Հռոմում ընդունեց Դոնեցկի «Շախտյոր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղի 22-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սկսած գրոհը գոլով եզրափակեց Լորենցո Պելեգրինին: Դրանից րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, փոխարինվեց վնասվածքի պատճառով: Վիճակագրությամբ առավելությունը «Շախտյոր»-ի օգտին էր:

Երկրորդ կեսում «գայլերն» իրենց առավելությունը գոլի վերածեցին 73-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Էլ Շարավին: Հաշված րոպեներ անց մայրաքաղաքային թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Մանչինին: «Ռոմա»-«Շախտյոր»` 3:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]