Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին ադրբեջանական գերությունից Մարալ Նաջարյանի ազատվելու կապակցությամբ

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին ադրբեջանական գերությունից 
Մարալ Նաջարյանի ազատվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին  Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։
Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։
Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»,- գրել է Միրզոյանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]