Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Օպերային թատրոնը կներկայացնի «Սիրով՝ Ֆրանսիային» գալա համերգը

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Օպերային թատրոնը կներկայացնի «Սիրով՝ 
Ֆրանսիային» գալա համերգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա «Սիրով՝ Ֆրանսիային» յուրահատուկ գալա համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 24-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն թատրոնի մեներգիչները, երգչախումբն ու սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժորն է Հարություն Արզումանյանը:

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա», Բիզեի «Մարգարիտ որոնողները», Մասնեի «Վերթեր», Գունոյի «Ֆաուստ» օպերաներից հատվածներ:

Ֆրանկոֆոնիան շատ առումներով կարելի է համարել բազմազանության մոդել, որը, տարածվելով հինգ մայրցամաքներում, համախմբել է 88 լիիրավ, ասոցացված և դիտորդ պետությունների և կառավարությունների ներկայացուցիչների:

2000 թվականից ի վեր Հայաստանն ինստիտուցիոնալ կապեր է հաստատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, իսկ 2012 թվականից հանդիսանում է լիիրավ անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]