1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել. նախարար

Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն 
փորձաքննվել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված:

«Դրանցից ԴՆԹ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ է: Իհարկե, կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել»,- ասաց Ավանեսյանը:

Ըստ նախարարի, արձանագրվել է 2200-ից ավելի ճանաչում, 180 հարազատ էլ դեռ պատասխանի է սպասում: «Մենք ունեցել ենք 2400 անձ, որոնք ԴՆԹ անալիզ են հանձնել: Փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի:

Դիեր կան, որոնք դեռ պահպանվում են Մեծամորի դիահերձարանում: Հատուկ սառնարաններում պահպանվում են մարմիններ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա», - նշեց նախարարը:

Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ԴՆԹ-ի հետ կապված սարքերի խնդիր չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]