Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը կարևոր խնդիր է համարում արտադրողականության արդյունավետության բարձրացումը  

Վարչապետը կարևոր խնդիր է համարում արտադրողականության արդյունավետության 
բարձրացումը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր խնդիր է համարում երկրում արտադրողականության արդյունավետության բարձրացումը: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ վերջերս իրեն ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում: «Այս առումով մենք ոչ միայն շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ շատ դեպքերում կարիք ունեն չափազանց կարևոր եզրույթները, խնդիրները հնարավորինս մատչելի դարձնելու հանրության համար, այդ թվում՝ տնտեսավարող հանրության, քանի որ, ասենք, «արտադրողականություն» եզրույթը միշտ չի եղել տնտեսության մեջ:

«Հիմա մեր բոլոր տնտեսավարողները իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության կոմպոնենտը: Վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկման ընթացքում ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այնքան էլ լավ չէին, և իրենք չէին հասկացել, թե ինչու: Օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, և վերջիններիս առաջին հարցը եղել է, թե որքան է  արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն էլ լսել, և ընկերության առողջացման գործընթացը եղել է արտադրողականության ցուցանիշի ավելացումը, խոսքը սուպերմարկետի մասին է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախ՝ երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար, կան երկրներն էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]