Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային կառույցների ներկայացուցիչները անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են գնալ ԱԺ

Միջազգային կառույցների ներկայացուցիչները անվտանգության նկատառումներից 
ելնելով հրաժարվել են գնալ ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել են ներկայանալ Ազգային ժողով՝ մասնակցելու «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվեցին ներկա գտնվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բայց պետք է նշել, որ ԱԺ-ն իր բնականոն գործունեությունը շարունակում է, մենք աշխատում ենք բնականոն աշխատանքյաին ռեժիմով»,- ասաց Բաղդասարյանը:

Մարտի 9-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները փակել են Դեմիրճյան փողոցը և վրաններ տեղադրել, ավելի վաղ շարժման անդամների կողմից փակվել էր նաև Բաղրամյան պողոտան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]