Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1904 թ. մարտի 10-ին ծնվել է Լեւոն Խոջա-Էյնաթովը՝ հայ խորհրդային երգահան (մահ.՝ 1954 թ.)։

-1905 թ. մարտի 10-ին Լոնդոնում հիմնադրվեց «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։

-1940 թ. մարտի 10-ին ծնվել է Չակ Նորիսը՝ ամերիկացի ճանաչված կինոդերասան եւ մարտարվեստների վարպետ։

-1945 թ. մարտի 10-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետեւանքով զոհվեց մոտ 100 000 մարդ։

-1945 թ. մարտի 10-ին մահացել է Ալեքսանդր Խատիսյանը՝ հայ քաղաքական գործիչ եւ լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար եւ երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ։ Ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների եւ հայերենից թարգմանությունների հեղինակ է։

-1923 թ. մարտի 10-ին ծնվել է Գեորգի Տեր-Ղազարյանցը՝ խորհրդային պետական եւ կուսակցական աշխատող:

-1926 թ. մարտի 10-ին ծնվել է Արամ Քաթանյանը՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, դիրիժոր:

-1935 թ. մարտի 10-ին ծնվել է Խորեն Պալյանը՝ հոգեւոր երգերի կատարող, բանասեր (մահ.՝ 2007 թ.):

-1935 թ. մարտի 10-ին ծնվել է Արամ Նանասյանը՝ հայ գիտնական:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Ամենաթանկ սունկը գետնասունկն է: Այս նրբագեղության մեկ կիլոգրամի արժեքը կարող է հասնել 2000 եվրոյի, իսկ երբեմն էլ՝ ավելիի:

Իտալիայից ստացված սպիտակ տրյուֆելները համարվում են ամենահամեղը:

-Աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է «Dahunpao», որը նշանակում է «Մեծ կարմրավուն թիկնոց»: «ԴաունՊաոն» ստանում են միայն 6 թփի տերեւներից, որոնք աճում են Տիանսինի վանքի մոտակայքում: Այս յուրօրինակ թփերը 350 տարեկան են: Ամեն տարի այս թեյից հնարավոր է լինում հավաքել 500 գրամից պակաս բերք: Իսկ պատրաստի արտադրանքի գինը հասնում է 685,000 ԱՄՆ դոլարի մեկ կիլոգրամի համար:

-Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլն աճեցվում է Ատլանտյան օվկիանոսի Նուրմուատի կղզում։ Այն դաշտերը, որտեղ աճեցվում է կարտոֆիլը, պարարտացվում են բացառապես ջրիմուռներով: Ցանքն ու բերքահավաքն ամբողջությամբ իրականացվում են ձեռքով: Տարեկան բերքը կազմում է ընդամենը մոտ 100 տոննա: Հավաքված կարտոֆիլը վաճառքի է ուղարկվում նույն օրը: Նման քիչ բերքը եւ հաճելի համը բացառիկություն են հաղորդում կարտոֆիլի այս տեսակին, որի կիլոգրամը կարելի է գնել … 500 եվրոյով:

-Մոտ 1000 եվրո՝ սա աշխարհի ամենաթանկ պանրի գինն է, որը կոչվում է «Պուլե» (Pule): Ապրանքի բարձր գինը կապված է դրա արտադրության եզակիության հետ: Գնահատեք ինքներդ. 1 կգ «Պուլե» պատրաստելու համար անհրաժեշտ է բալկանյան էշերի 25 լիտր կաթ: Կաթը պետք է թարմ լինի, կենդանին օրական արտադրում է միջին հաշվով 200 մլ կաթ: Կաթի մեկ լիտրը վաճառվում է մոտ 40 եվրոյով: Այս դելիկատեսն ամբողջ աշխարհում պատրաստվում է միայն մեկ վայրում՝ «Զասավիցա» ֆերմայում, որը Սերբիայի համանուն քաղաքում է:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]