Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են բռնի տեղահանված հադրութցիների խնդիրները

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են բռնի տեղահանված հադրութցիների 
խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին ընդունել է բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՀ իշխանությունների մոտեցումը համայնքների՝ համապարփակ բնակավայրերով պահպանումն է, իսկ առանձին դեպքերում հնարավոր են նաև այլ որոշումներ: Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում:

Հադրութցիների հետ հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական բնույթի հարցեր: Շրջանի ճակատագրի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]