Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանցի զինվորները բողոքում են իրենց կենսապայմաններից

Ադրբեջանցի զինվորները բողոքում են իրենց կենսապայմաններից

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանցի զինվորները բողոքում են իրենց կենսական պայմաններից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Infoteka24»-ը,  համացանցում հրապարակված տեսանյութում նրանք բողոքում են, որ ուտելիքը միայն ջուր ու հաց է, այլեւս ոչինչ չկա: Զինծառայողները նաեւ բողոքում են, որ պետությունը հաշմանդամների կարգերը սխալ է տրամադրում:

 Օրինակ` նրանցից մեկն ասում է, որ հաշմանդամության երկրորդ կարգ են տրամադրում նրան, ով չունի ոտքեր, երրորդ կարգ՝  կույրերին, իսկ նրանց, ովքեր գանգուղեղային վնասվածք են ստացել, ընդհանրապես ոչինչ չեն վճարում: Զինծառայողը նշում է, որ իշխանության ներկայացուցիչները թաքնվել են պատերազմի ժամանակ, իսկ ռազմաճակատ են տարել աղքատներին: Այնուհետեւ բոլոր զինծառայողների աշխատավարձերը իջեցրել են, միայն բողոքներից հետո այն կրկին նախկինի չափ են սահմանել:

Մեկ այլ զինվոր ասում է, որ չի զգում իր ոտքը, ինքը չի կարող քնել գիշերը, իր ընկերները մահացել են իր ձեռքերի վրա: Երբ նրան հարցնում են, թե որոնք են իշխանություններից իր պահանջները, նա ասում է, որ նրանք պետք է հարգանք ցուցաբերեն:

Եվս մեկը բողոքում է, որ աշխատանք չկա: Նա պատմել է, որ պատերազմի սկզբում զանգահարել են, կանչել են: Ինքը, իր նմանները գնացել են, ծառայել են, վերադարձել են, իսկ հիմա, նրա  խոսքով, ոչ ոք իրենց  շուն էլ չի համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]