Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում անցկացվեց շախմատի պատանեկան մարզային առաջնություն

Գեղարքունիքի մարզում անցկացվեց շախմատի պատանեկան մարզային առաջնություն

ԳԱՎԱՌ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մինչեւ 8,10,12,14 եւ 16 տարեկան դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց եւ անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցաշարը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակին: Պատանիների շախմատի մարզային առաջնության մրցումների ընթացքին հետեւելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 5-ին այցելեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում էին մրցումները: Մարզպետը շրջայց կատարեց դասասենյակներում, հետեւեց խաղերի ընթացքին:
Շախմատի պատանեկան առաջնության մարզային փուլին մասնակցեցին տարածքային փուլի արդյունքում հաղթող ճանաչված 68 դպրոցականներ: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Այն անհատական էր: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Մարզային փուլում մինչեւ 8 եւ 16 տարեկանների տարիքային խմբում մրցումները անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով, իսկ մինչեւ 10, 12 եւ 14 տարեկանների տարիքային խմբում` շվեյցարական մրցակարգով: Մինչեւ 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղում էր Արման Ղազարյանը (Վարդենիկ), 2-րդ հորիզոնականում էր Վաչե Ավդալյանը (Սարուխան), իսկ 3-րդ հորիզոնականում՝ Սաղաթել Թադեւոսյանը (Վարդենիս): Մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Սերգեյ Ղազարյանը (Վարդենիկ), 2-րդ տեղում էր Գագիկ Մխիթարյանը (Վարդենիկ), 3-րդ մրցանակային տեղում՝ Նարեկ Բազիկյանը (Գավառ): Մինչեւ 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդն էր Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս), իսկ 3-րդը՝ Սուրիկ Ասլանյանը (Սարուխան): Մինչեւ 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կարո Սարգսյանը (Ճամբարակ), 2-րդ տեղում էր Նարեկ Սարգսյանը (Վարդենիկ), 3-րդ տեղում՝ Արտյոմ Խաչատրյանը (Սեւան): Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում անգերազանցելի էր Ռաֆայել Բաբայանը (Ճամբարակ), 2-րդ տեղում էր Վիգեն Խաչատրյանը (Վարդենիս), 3-րդ մրցանակային տեղում՝ Սպարտակ Ղազարյանը (Մարտունի): Հաղթողները պարգեւատրվեցին հավաստագրերով եւ մեդալներով:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 20-29-ին կմասնակցի Հայաստանի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]