1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենենդեսը Սենատում սկսել է ստորագրահավաք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար

Մենենդեսը Սենատում սկսել է ստորագրահավաք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 
կոչ-նամակը Բայդենին ուղարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի 2020 թվականի ապրիլին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արված հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաև գործադիր մարմնում»: Նամակն ավարտվում է ճշմարտության հզոր կոչով:

«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-ասված է նամակում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկահայերը և բոլոր աջակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված նամակը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]