Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն մտադիր Է ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը մարզիկների շրջանում

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն մտադիր Է ավելացնել կորոնավիրուսի թեստերի թիվը 
մարզիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ: Այդ մասին մարտի 9-ին Nikkan Sports հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հրապարակված մրցումների անցկացման կանոնների համաձայն՝ ատլետները պետք Է թեստ հանձնեն չորս օրը մեկ անգամից ոչ ուշ: «Մենք պետք Է քննենք այդ թվի ավելացման հնարավորությունը»,- ասել Է Հասիմոտոն: Պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստավորման պարբերականությունը, կանոնների համաձայն, կախված կլինի մարզաձեւից եւ մրցումների կարգացուցակից: Ստուգումները ենթադրվում Է իրականացնել մասնագիտացված լաբորատորիայում Օլիմպիական կամ Պարալիմպիական ավանի տարածքում: Եթե մարզիկն ապրում Է այդ օբյեկտներից դուրս, նա պետք Է օգտվի տրամադրված հատուկ տրանսպորտից՝ անալիզներ անելու համար: Թեստերի արդյունքներին հետեւել կարելի կլինի սմարթֆոնի համար հատուկ հավելվածի միջոցով: Վարակում հայտնաբերվելու դեպքում մյուս ատլետներին տեղեկացումը կիրականացվի անհապաղ ախտահարվածների հետ շփուների հսկման համար այլ հավելվածի միջոցով, որը չի պահպանում անձնական տվյալները, այլ սոսկ նախազգուշացնում Է պոտենցիալ ռիսկի մասին: Այն Ճապոնիայում օգտագործվում Է անցյալ տարվա ամռանից եւ պարտադիր Է նրանց շրջանում, ովքեր կգան Տոկիո Օլմպիադայի:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվգականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]