Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին խաղակեսն այդքան էլ վատ չստացվեց. Դմիտրի Գունկո

Առաջին խաղակեսն այդքան էլ վատ չստացվեց. Դմիտրի Գունկո

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն գոհ է «Լոռի»-ի դեմ հաղթական խաղից:

«Առաջին խաղակեսն այդքան էլ վատ չստացվեց: Ֆուտբոլիստները կարողացան լուծել այն խնդիրները, որոնք դրված էին իրենց առաջ: Կարողանում էինք օգտագործել մեզ տրված հնարավորություններն, ինչպես նաև ստանդարտ դիրքը: Երկրորդ կեսում մի քիչ անհաջող ստացվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խոսելով նորեկների մասին «Նոա»-ի մարզիչը շեշտել է, որ նախորդ խաղերի սխալները հաշվի առնելուց հետո, ինքը գոհ է այսօր նորեկների ցուցադրած խաղից:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն և «Լոռի»-ն:

Հայաստանի գործող գավաթակիր «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Լոռի»-ին առավելության հասավ 3:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Վլադիմիր Ազարովը և Ժոաո Ժորդի Մանրոյ Արարատը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Տիմուր Ռուդոսելսկին: «Լոռի»-ի հեղինակության գնդակը խփեց Անդրե Մենսալաոն:

Այս տուրից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է 22 միավորով, իսկ «Լոռի»-ն` 23 միավորով 3-րդն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]