Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսում կուտակված է 270 բեռնատար

 Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսում կուտակված է 270 
բեռնատար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]