Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնա»-ի նախագահ

Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնա»-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան:

«Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 58-ամյա փաստաբանը, ով նախկինում ևս գլխավորել է ակումբը, հավաքել է 57,25% (12333 ձայն): Բացի Լապորտայից ընտրությանը մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտին, որը հավաքել է 31,31%-ը (6745 ձայն) և Տոնի Ֆրեյշային՝ 10,24%-ը (2207 ձայն):

Ժոան Լապորտանը «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնին եղել է 2003-2010 թվականներին: Այս տարիներին կատալոնական ակումբը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

 Մինչ այս նախագահում էր  Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով այդ պաշտոնին էր սկսած 2014 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]