Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դվին»-ը կրճատեց եզրափակիչ շարքի հաշվի մեծ տարբերությունը. Բասկետբոլ

«Դվին»-ը կրճատեց եզրափակիչ շարքի հաշվի մեծ տարբերությունը. Բասկետբոլ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի հերթական խաղում մրցեցին «Վահագնի Սիթի»-ն և «Դվին»-ը:

«Արմենպրես» հաղորդմամբ` նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում առավելությունը «Դվին»-ի կողմն էր, որը Տիգրան Գյոկչյանի թիմը պահպանեց նաև երկրորդ կեսում` 45:51: «Դվին»-ն առավելությունը կարողացավ պահպանել մինչև խաղավարտը և առավելության հասավ` 75:85 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դվին»-ից Դիմիտրիուս Լեվարիտին էր` 30 միավոր:

Եզրափակիչ շարքի ընդհանուր հաշիվն այժմ 2:3 է ի օգուտ «Վահագնի Սիթի»-ի: Թիմերը կխաղան մինչև 5 հաղթանակ:

Մյուս հանդիպումների օրերը դեռևս հայտնի չեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]