1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր խաղը ստացվեց միայն առաջին կեսում. Տիգրան Դավթյան

Մեր խաղը ստացվեց միայն առաջին կեսում. Տիգրան Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում իր թիմի խաղը միայն առաջին կեսում լավ ստացվեց:

«Վատ չսկսեցինք հանդիպումը, քանի որ վերլուծել էինք մրցակցին: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը: Մեզ հաջողվեց մրցակցին զրկել տարածություններից: Մեր խաղը ստացվեց միայն առաջին կեսում, իսկ երկրորդ կեսի զարգացումները կապված էին կարմիր քարտի հետ»,-«Արմենպրես» հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Դավթյանը: Մարզչի խոսքով` այս խաղում մրցավարությունը բարձր մակարդակի վրա չի եղել և ինքը դժգոհ է մրցավարների աշխատանքից:

««Շիրակ»-ի ֆուտբոլիստի կարմիր քարտն անտեղի էր»,-շեշտեց նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տւորի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրիում ընդունել էր «Արարատ-Արմենիա»-ին: Գոլառատ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Գյումրեցիների կազմում աչքի ընկավ Դոնիմանի Յակուբա Սիլուեն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Անժելո Մենեզեսը: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի կազմում էլ գոլերը խփեցին Զաքարիա Սանոգոն և Յուսուֆ Օտուբանջոն:

Այս տուրի «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 22 միավոր, իսկ «Շիրակ»-ը վերջինն է 7 միավորով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]