Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աթլետ Լևոն Աղասյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում

Աթլետ Լևոն Աղասյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի ազգային թիմի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի ձմեռային առաջնությունում գրավել է 5-րդ տեղը:

«Արմենպրես» հաղորդմամբ`  Եվրոպայի ձմեռային առաջնության տղամարդակց եռացատկում Կապանը ներկայացնող Լևոն Աղասյանը ցատկել է 16.77 մետր և գրավել 5-րդ տեղը: Առաջին տեղում Պորտուգալիան ներկայացնող Պի Պիչարդն է, ով գրանցել է 17.30 արդյունք: Եվրոպայի ձմեռային առաջնությունում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Լևոն Աղասյանը և վազորդ Ալեքս Դոնիկյանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղասյանը մասնավորապես ասել էր.  «Նպատակ ունեմ առաջիկա մրցաշարերից մեկում նվաճել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Գիտեմ բարդ է լինելու ուղեգիր նվաճել, բայց վստահաբար կարող եմ: Մեծ աշխատանք եմ կատարում հիմա Եվրոպայի առաջնությանը լավ մարզավիճակում մոտենալու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]