Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 6-ին կատարվել է 28 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 466 քաղաքացու հետազոտություն, որից 512-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 396 դեպք: Կատարվել է 20 914 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]