Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ հինգ մարզերում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին շրջաններում՝ բուք

ՀՀ հինգ մարզերում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին 
շրջաններում՝ բուք

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն:

 Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում մարտի 7-ի կեսօրից հետո, 8-ին, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12-ն սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]