Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զլատան Իբրահիմովիչը նորից հանդես կգա Շվեդիայի հավաքականում

Զլատան Իբրահիմովիչը նորից հանդես կգա Շվեդիայի հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին վերադառնալ Շվեդիայի ազգային թիմ:

«Արմենպրես» հաղորդմամբ`  հարձակվողը հրավեր է ստացել ազգային թիմից Մունդիալի առաջիկա որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար: Մարտին Շվեդիան ընտրական փուլի առաջին խաղում կմրցի Վրաստանի հետ:

39-ամյա Իբրահիմովիչը ելույթներն ազգային թիմի կազմում ավարտել էր 2016 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում մեծ արդյունավետությամբ հանդես է գալիս «Միլանում» և հասցրել է արդեն 6 խաղում դառնալ 10 գոլի հեղինակ:

Շվեդիայի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է 116 խաղ` դառնալով 62 գնդակի հեղինակ: Նա Շվեդիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]