Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չէինք օգտագործում մեր ունեցած հնարավորությունները. Ալեքսանդր Գրիգորյան

Չէինք օգտագործում մեր ունեցած հնարավորությունները. Ալեքսանդր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով «Վան»-ից կրած պարտության մեղավոր գուցե նաև ինքն է:

«Սա մեր ամենավատագույն խաղերից մեկն էր: Թեպետ առաջին կեսում պայքար կար` հարձակվողական, կոմբինացիաներով խաղ: Մենք չէինք օգտագործում մեր ունեցած հնարավորությունները»,-«Արմենպրես» հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարզչի խոսքով` «Ուրարտու»-ն պատրաստ է եղել այն բանին, որ «Վան»-ը հիմնական շեշտը դնելու է հակահարձակման վրա, սակայն ինչ-որ բանով հակադրել չեն կարողացել: «Ուրարտու»-ն երկրորդ կեսում լավ չի գործել և Գրիգորյանն այդ հարցում ինքն իրեն է մեղադրում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Վան»-ը Չարենցավանում ընդունեց «Ուրարտու»-ին:Գոլառատ խաղում «Ուրարտու»-ն պարտվեց 3:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում գոլի հեղինակեցին  Վագահն Ակվազյանը և Ալեքսանդր Տենյանը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ  Սալոմոն Նիրիսարկեն: «Ուրարտու»-ի հեղինակություն գնդակը խփեց Իսահ Ալիյուն: 

Այս տուրից հետո «Ուրարտու»-ն հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և 12 խաղից հետո ունի 18 միավոր: «Վան»-ը 7-րդն է և ունի միայն 15 միավոր” Մրցաշարայի աղյուսակի առաջատարները 25-ական միավորով «Արարատ»-ը և «Ալաշկերտ»-ն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]