Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Սիդնեյում՝ ի նշան համերաշխության Մյանմարի ցուցարարների

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Սիդնեյում՝ ի նշան համերաշխության Մյանմարի 
ցուցարարների

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Սիդնեյում ՝ ի նշան Մյանմարում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի, նրանք Ավստրալիայի կառավարութանը հորդորել են խստորեն դիրքորոշվել խունտայի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Մյանմարը խառնաշփոթի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ փետրվարի 1-ին զինված ուժերը հեղաշրջում են իրականցրել՝ ձերբակալելով ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Կիին՝ ամենօրյա բողոքներով և գործադուլներով, որոնց ընթացքում սպանվել է առնվազն 50 մարդ: Մյանմարի անվտանգության ուժերը Յանգոնում բողոքի ցույցը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ:

Սիդնեյում բողոքի ցույցի կազմակերպիչ Թեին Մո Ուինը հավաքվածներին ասել է, Ավստրալիան և այլ երկրներ պետք է ավելին անեն՝ համոզվելու, որ Մյանմարում հեղաշրջումը կձախողվի: «Մենք կցանկանայինք հորդորել Ավստրալիայի կառավարությանը սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և ԵՄ-ի կառավարությունների հետ և միջոցներ ձեռնարկել Մյանմարի այս ռազմական բռնապետերի դեմ», - ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]