1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» 
հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքն ունի «Ազգ, բանակ, հաղթանակ» խորագիրը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ անցնող շաբաթներին բողոքի բոլոր գործողություններում իրենց շարքերը եղել են ամուր, առողջ, տրամադրված են մարտական: Նրա խոսքով՝ իրենց շարքերում կարևոր ներկայություն ունի երիտասարդությունը, որը մղիչ ուժ է: Նա շեշտեց, որ իրենց շարքերի երիտասարդները նվիրված են, հայրենասեր են, պարկեշտ են, սիրում են իրենց պատմությունը:  Մանուկյանի խոսքով՝ նրանց շատերն այնքան համեստ են, որ անգամ չեն էլ ասում, որ կռվել են պատերազմում: «Ուզում ենք այսօրվա հանրահավաքի մի կարևոր մասն ուղղակի տրամադրել նրանց: Իրականում գործ անողը նրանք են, քիչ խոսողը նրանք են, փողոց փակողը նրանք են… »,-ասաց Մանուկյանն ու հավելեց, որ նրանց մի մասը լինելու է նաև հարթակում:

Այնուհետև նա բեմահարթակ հրավիրեց երիտասարդ Սևակ Նազարյանին, որը հանդես եկավ ելույթով: «Մենք արդեն 10 օր է Բաղրամյան պողոտայում այս կարգավիճակում շարունակում ենք մեր պայքարը, գիշեր-ցերեկ, 24-ժամյա ռեժիմով առանց որևէ դժգոհության շարունակում ենք մեր պայքարը»,-ասաց նա ու հավելեց՝ փորձում են կերտել իրենց երազանքների ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը:

Ելույթ ունեցավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը նշեց, որ այնտեղ է ոչ թե որպես  պալատի նախագահ, այլ որպես ՀՀ մտահոգ, շարքային քաղաքի և նախկին զինծառայող: Նա եկել էր ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայից, որն  անցկացվում էր՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի:

Շարժման ներկայացուցիչները արդեն քանի օր է վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի շենքի և ԳԱԱ-ի շենքի մեջտեղում, ոմանք գիշերում են հենց այնտեղ: Շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները, դրան միացած քաղաքացիները պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի, Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]