Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էստոնիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսով պայմանավորված խստացումները

Էստոնիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսով պայմանավորված խստացումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում մարտի 6-ից ուժի մեջ են մտել կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոչ պարենային ապրանքների բոլոր խանութներն ու հասարակական սննդի հաստատությունները հանգստյան օրերին կլինեն փակ: Բացառություն կկազմեն դեղատները, օպտիկական խանութները:

Հասարակական սննդի հաստատություններն աշխատանքային օրերին կարող են այցելուներին սպասարկել մինչև 18:00-ն: Աշխատող խանութների համար պահանջ է դրված, որ միաժամանակ շատ մարդ չլինի:

Մարտի 6-ից արգելվում են սպորտային մրցումները: Դպրոցականները շարունակում են հեռավար ուսուցումը՝ բացառությամբ 1-4 դասարանների աշակերտները:

Էստոնիայում կորոնավիուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 73 հազարից ավելին է: Վարակի հետևանքով մահացել է 644 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]