Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լեհաստանում ուկրաինական ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ

Լեհաստանում ուկրաինական ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հարավ-արևելքում ուկրաինական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը, որում եղել է 57 մարդ, գիշերը ընկել է փոսը: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, իսկ մնացած ուղեւորներին՝ տեղի դպրոց:

Տեղի շտապ օգնության ծառայության խոսնակը հաստատել է տեղեկությունը ՝ հավելելով, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Ուկրաինա:

«Պատահարի ժամանակ ուղևորները հիմնականում քնած են եղել, նրանց մեծ մասը ամրակապված չի եղել, ուստի լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք հիմնականում երիտասարդներ էին, որոնք աշխատանքից տուն էին գնում», - ասել է խոսնակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]