Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 11 հազար 22 նոր դեպք

ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 11 հազար 22 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 11 հազար 22-ով: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 4 մլն 312 հազար 181: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, որի տվյալներով նոր դեպքերի աճը կազմում է 0.26 տոկոս:

Ապաքինվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15 հազար 27-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 3 մլն 900 հազար 348: Ընդհանուր վարակվածների թվում ապաքինվածնքերի տոկոսը դարձել է 90.5:

Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում վերջին մեկ օրում մահացել է 441 մարդ: Ավելի վաղ այդ թիվը 462 էր: Վարակի հետևանքով մահերի ընդհանուր թիվը կազմում է 88 հազար 726: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]