Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 6-ին, ժամը 00:46-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» (վարորդ՝ Տ. Հ., ծնված 2000 թ.) մակնիշի ավտոմեքենան Կեչուտ թաղամասում գտնվող «Ջերմուկ Ստեփանյաններ» ՍՊԸ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ձորակում (մոտ 5 մ):

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]