Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174 հազար 257 դեպք, որոնցից 164 հազար 654-ն` առողջացած, 3 հազար 219-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 5 հազար 560 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 747 հազար 879 թեստավորում:

Մարտի 6-ին կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Առկա է 191 առողջացած, գրանցվել է 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 824 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]