Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաեւ իր ԶՈւ-ն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում 
նաեւ իր ԶՈւ-ն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկնարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հերթական համատեղ զորավարժությունները, որոնք երրորդն են վերջին 10 ամիսների ընթացքում: Առաջին զորավարժություններին հաջորդեց երկու պետությունների համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության հանդեպ, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագներով: Այս զորավաժությունների հիմնական նպատակը ադրբեջանական զինուժը թուրքականի ստանդարտներին համապատասխանեցնելն է: «Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է զորավարժությունների մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության «Twitter»-ի հաղորդագրության մեջ: Այսօր Թուրքիան իրականացնում է ադրբեջանական բանակի թուրքականացման գործողություններ: Արցախյան պատերազմի ժամանակահատվածում այն մեկնարկեց այդ երկրի բանակից տարբեր պատճառաբանություններով ռուսական կրթությամբ բարձրագույն սպայական կազմի հեռացմամբ, իսկ այսօր հրամանատարամարտավարական ուղղվածության վարժանքներով ռազմական մարտավարության նույնականացում է ընթանում»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]