Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի դեմ խաղի հաշիվը տրամաբանական էր. Աբրահամ Խաշմանյան

«Փյունիկ»-ի դեմ խաղի հաշիվը տրամաբանական էր. Աբրահամ Խաշմանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Փյունիկ»-ի դեմ ոչ-ոքի արդյունքը տրամաբանական է համարում:

«Մի քիչ ավելի ծանր գործեցինք, ինչը տրամաբանական է, քանի որ խաղերը մոտ են իրար: Կարգապահությունն իր տեղում էր, կազմակերպված էինք գործում: «Փյունիկ»-ի դեմ խաղի հաշիվը տրամաբանական էր»,-«Արմենպրես» հաղորդմամբ` ասել է Խաշմանյանը:

Մարզչի խոսքով` իր խնդիրը կայանում է նրանում, որ հարձակման գծի ֆուտբոլիստներն առավել թարմ տեսք ոնենան:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների` առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին աչքի ընկավ Կարաբալլոն: «Ալաշկերտ»-ը հաշվի հավասարությունը վերականգնեց 69-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Գալվաոն: «Փյունիկ»-«Ալաշկերտ»` 1:1:

Այս տուրից հետո «Փյունիկ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8-րդն է 9 միավորով, իսկ «Ալաշկերտ»-ը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Դեղիններն» ունեն 25 միավոր: Նույնքան միավորով առաջին տեղում «Արարատ»-ն է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]