Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոչ-ոքի արդյունքը ինձ չի գոհացնում. Եղիշե Մելիքյան

Ոչ-ոքի արդյունքը ինձ չի գոհացնում. Եղիշե Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին չի բավարարում «Ալաշկերտ»-ի հետ խաղում գրանցած ոչ-ոքին:

«Ոչ-ոքի արդյունքը ինձ չի գոհացնում, քանի որ «Փյունիկ»-ն այն թիմն է, որը պետք է ուրախ լինի հաղթանակի համար: Մեր ընտրությունն ի սկզբանե լավն էր, սակայն այժմ ունենք 7 կորուստ և նաև պետք է հաշվի առնել, որ խաղում էինք արհետսական խոտածածկին»,-«Արմենպրես» հաղորդմամբ`  մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մելիքյանը, սակայն, շեշտել է, որ այս կազմով գրանցված ոչ-ոքին գոհացուցիչ է: «Երբ հիմնական կազմ վերադառնան վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, ապա մենք այլ ֆուտբոլ կխաղանք»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների` առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին աչքի ընկավ Կարաբալլոն: «Ալաշկերտ»-ը հաշվի հավասարությունը վերականգնեց 69-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Գալվաոն: «Փյունիկ»-«Ալաշկերտ»` 1:1:

Այս տուրից հետո «Փյունիկ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8-րդն է 9 միավորով, իսկ «Ալաշկերտ»-ը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Դեղիններն» ունեն 25 միավոր: Նույնքան միավորով առաջին տեղում «Արարատ»-ն է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]