Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առաջին և 4-րդ զորամիավորումներում  անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Առաջին և 4-րդ զորամիավորումներում  անցկացվել են մարտական հերթափոխի 
նախապատրաստական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման զորամասերում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասերից մեկում շարային ստուգատեսն անցկացրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր  Ժ. Պողոսյանը։

Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Իսկ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ:

Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների բնույթն ու առանձնահատկությունները, հրահանգավորել են հերթափոխի մեկնող զինծառայողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]