1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։  Արցախում ծավալված պատերազմին մասնակցած կին սպաներին էլ Վաղարշակ Հարությունյանը խրախուսել է գերատեսչական մեդալներով։

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում, բարձր գնահատել հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]