1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ 
մարտավարական կայուն իրավիճակ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 4-ին և 5-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՊՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]