Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթն ընթերցողին կներկայանա նոր կայքով ու բովանդակությամբ

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթն ընթերցողին կներկայանա նոր կայքով  ու 
բովանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը թարմացված կայքով մուտք է գործում զարգացման նոր շրջափուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կայացավ թերթի վերաթարմացված կայքի շնորհանդեսը:

«Արմենպրես» պետական-լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր խոսքում նշեց, որ նպատակն է՝ ծավալներով մշտապես փոքրացող տպագիր մամուլի աշխարհում ձեռնարկել հակառակ  զարգացումներ:

«Մենք չենք հավատում տպագիր մամուլի վախճանին, այլ հակառակը` հավատում ենք, որ միայն բոլոր հնարավոր  հարթակներում տեղ ապահովելով կկարողանանք ունենալ պատշաճ և ներկայանալի թերթ, որն իր ընթերցողներին կներկայանա նոր տեսքով ու բովանդակությամբ: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է իրականացնել մեր առջև դրված նպատակը: Մեզ սպասում են նոր բարձունքներ և բացարձակապես այլ զարգացում, քանի որ թղթե կրիչները մենք համալրում ենք լրիվ այլ կրիչներով: Արդարացված  է այն փաստը, որ հետխորհրդային տարածաշրջանում սա ռուսալեզու թերթի թարմացման եզակի դեպքերից է, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ դրանով և մեզ համար, և մեր ընթերցողների համար, նոր հորիզոններ ենք բացում: Մեզ հետաքրքրում է, որպեսզի Հայաստանի մասին շատ ընթերցեն ու տեղեկանան»,-ասաց Արամ Անանյանը:

Նրա խոսքով՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի նոր կայքը նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև  բարեկամության յուրօրինակ այս կամուրջ է:

«Կայքի միջոցով հնարավորություն է ընձեռվում հասկանալու այն բոլոր կարևոր ինտեգրացիոն  գործընթացները, որոնցով շարժվում ենք բոլորս»,-նշեց պետական-լրատվական գործակալության տնօրենը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի հատուկ նախագծերի ղեկավար Արարատ Պետրոսյանի խոսքով՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ի թարմացված կայքում պահպանվել են գրեթե բոլոր թեմատիկ խորագրերը, որոնք թարմացվել ու նոր տեսք են ստացել:

«Ներբեռնվել է տարատեսակ սլայդերի և փոխանցման համակարգերի գործիքակազմ, որն առավել ճկուն է դարձնում գործառույթներն ու կայքին հաղորդում ժամանակակից տեսք: Օգտագործվել է ստանդարտ թերթային դիզայն, որը համալրվել է այնպիսի ժամանակակից ինտեգրացիաներով, որոնք բացակայում են մյուս լրատվակայքերում: Բացի հոդվածների հատվածից՝ ներմուծվել են  արագ թարմացվող նորությունների և գլխավոր խմբագրի ընտրանու սյունյակներ: Կայքի գործառույթներում  ներմուծվել է նաև բոլորովին նոր տեխնոլոգիա՝ հիբրիդային խաղարկիչի տեսքով:Այն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կընձեռի կայքի համապատասխան բաժինը թարմացնել «Յութուբ»-ից և այլ վիդեոհոսթինգներից եկող տեսանյութերով»,- նշեց նա:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյանն առանձնապես կարևորեց «Արմենպրես» պետական-լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի առաջատար դերակատարությունն այդ գործում:

«Այժմ կայքը ներկայանում է ամբողջությամբ վերաթարմացած տեսքով: Մեր անձնակազմը ոգեշնչված է դրանով և պետք է մեր ընթերցողներին ուրախացնենք հաճելի բովանդակությամբ, որը համապատասխան կլինի նրանց պահանջներին»,-ասաց գլխավոր խմբագիրը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Ռուսական արվեստի թանգարանին՝ շնորհանդեսի միջոցառմանն աջակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]