Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Գործարարները նշեցին արդեն պարբերական դարձած գործարարի օրը

Գործարարները նշեցին արդեն պարբերական դարձած գործարարի օրը

5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ։ Գործարարի օրվա կապակցությամբ․ մարտի 3 ին, Elite Plaza Business Center-ում «Մանթաշով» գործարարների միությունը կազմակերպել էր «Մեծ կոնֆերանս»։Միջոցառումը բաց էր այցելուների համար, որոնք հնարավորություն ունեին լսելու «Մանթաշովի» անդամների հաջողության պատմությունները, վերլուծությունները, ձեռներեցության ընդհանուր էկոհամակարգի բարելավմանն ուղղված առաջարկները։ Բանախոսների սրահից դուրս կազմակերպված էր նաև որոշ ընկերությունների էքսպո ցուցադրություն, հնարավորություն տալով այցելուներին ոչ միայն պարզապես ծանոթանալու գործունեությանը, այլ որոշ դեպքերում նաև անիմջապես գործարար կապեր հաստատելու, զրուցելու գործարարների հետ` համագործակցության ուղիներ գտնելու ակնկալիքով։ Որոշ հաջողակներ կարողացան նաև աշխատանքի առաջարկներ ստանալ տեղում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում։ Գործատուների հետ անմիջական շփումը լավ հնարավորություն էր աշխատանք փնտրողների համար։

«Մեր նպատակը միավորվելն է՝ հանուն տնտեսական աճի, հանուն ապագայի»,-նշեց «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը՝ սկսելով ելույթը։ Շեշտվեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը ոչ միայն գործարար կապեր ստեղծելու, ամրապնդելու նպատակով, այլ նաև գործարարի անվան շուրջ հյուսված քարացած լեգենդները ցրելու առումով։

Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել այլ նաև մասնակցել ինտերակտիվ հարցուպատասխանին՝ միության անդամների ելույթներից հետո։
Գործարար Բակուր Մելքոնյանը կիսվեց հայկական բրենդի` համաշխարհային շուկաները գրավելու իր բիզնես փորձով, գինեգործներ Սամվել Մաչանյանն ու Արսեն Մկրտչյանը վերջին իրադարձություններից հետոայս ոլորտին թերահավատորենվերաբերող մարդկանց նոր հույս ներշնչեցին, խոսելով հայկական գինեգործության փոքր, բայց հստակ քայլերով առաջընթացի մասին, սկսնակներին ներկայացրեցին գինեգործությունը որպես ձեռներեցություն դիտարկելու դեպքում իրենց առջև բացվող լայն հնարավորությունները։ Հայկական ամենաաղմկահարույց ստարտափերից մեկի՝ արդեն իսկ աշխարահռչակ Վոլթերմեն ընկերության հիմնադիր Ազատ Թովմասյանն էլ ներկայացրեց ամենաշատ շուկաներ գրաված հայկական արտադրանքի հաջողության գաղտնիքը։ Քննարկվեցին նաև զբոսաշրջության ,ՏՏ ոլորտին, վերաբերող հարցեր։

Մասնակիցները միջոցառումը լքեցին բեռնված այցեքարտերով ու նոր գաղափարներով, մոտիվացված՝ նորանոր հաջողություններ գրանցելու։ «Այս միջոցառումը կդառնա պարբերական, ու Հայ մեծ գործարար Մանթաշովի ծննդյան օրը կդառնա տոն ոչ միայն հայ գրծարարի այլ նաև նրանց հաճախորդների, գործընկերների ու էկոհամակարգի բոլոր մասնակիցների համար»,- վերջում հավաստիացրեց «Մանթաշով» ԳՄ համահիմնադիր նախագահ՝ Վահրամ Միրաքյանը։

Մանթաշով Գործարարների միություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ