1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում կայացել է պետական ծառայողական բարձր դասի ավտոմեքենաների առաջին աճուրդը

Արցախում կայացել է պետական ծառայողական բարձր դասի ավտոմեքենաների առաջին 
աճուրդը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական  աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական ավտոմեքենաներ ընդհանուր առմամբ 9 լոտ՝ 150 միլիոն ՀՀ դրամ մեկնարկային արժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:

«Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ու մասնակցել 3 գնորդ: Արդյունքում վաճառքի ներկայացրած 9 լոտերից վաճառվել է 1-ը: Վաճառքից պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարը կազմել է 13 միլիոն 530 հազար ՀՀ դրամ, որից 12 մլն 300 հազար ՀՀ դրամ մեկնարկային գինն է, իսկ 1 մլն 350 հազար դրամը՝ սակարկությունների արդյունքում ավելացված գումարը»,-հայտնում են կառույցից:

Բացի այդ, մարտի 3-ին կայացած աճուրդում վաճառքի է ներկայացվել 8 լոտ, որից 5-ը՝ ավտոմեքենաներ, իսկ 3-ն այլ սարքավորումներ:

«Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ու մասնակցել 10 գնորդ: Արդյունքում վաճառքի ներկայացված 8 լոտերն էլ վաճառվել են: Վաճառքից պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարը կազմել է 3 մլն 129 հազար 900 ՀՀ դրամ, որից  մոտ 2 մլն դրամը մեկնարկային գինն է, իսկ 1 մլն 124 հազար 800 դրամը՝ սակարկությունների արդյունքում ավելացված գումարը»,-մանրամասնել են Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից՝ հորդորելով հետևել զանգվածային լրատվական միջոցներով իրենց կողմից պարբերաբար տրվող հայտարարություններին՝ կազմակերպվող աճուրդներում ակտիվ մասնակցելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]