Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արմեն Ադամյանը

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արմեն Ադամյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա տվյալ պահին կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները:  53-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ալաշկերտ», «Լոռի» և մի շարք այլ ակումբներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]