Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Ողջունելով դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար:

Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:

Երկուստեք կարևորել են համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական և այլ ոլորտներում: Մարզպետն ու դեսպանը պայմանավորվել են առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել:

Հանդիպումից հետո Մեսրոպ Մեսրոպյանն ու Ջոնաթան Լաքոտն ուղևորվել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն: Ջոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Մարզպետն ու դեսպանը ստուգել են նաև երեխաների լեզվի իմացությունը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]