Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում 40 մարդու կալանագիր են տվել խռովարարների հետ կապերի կասկածանքով

Թուրքիայում 40 մարդու կալանագիր են տվել խռովարարների հետ կապերի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի գլխավոր դատախազությունը տվել Է 40 մարդու նկատմամբ կալանագիր, որոնց կասկածում են «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ) գործունեությանը մասնակցելու մեջ, որին Անկարան մեղադրում Է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Մարտի 5-ին այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձերբակալությունները կատարվում են հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարության կառույցներում ՖԵՏՕ-ի գործունեության հետաքննության շրջանակում: Կասկածյալների ցուցակում են 19 սպաներ, ինչպես նաեւ ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ: Հետաքննությունը կարծում Է, որ նրանք զբաղվել են բանակային կառույցների ներսում ՖԵՏՕ-ի բջիջների գործունեության համակարգմամբ, կապի մեջ են մտել այդ կազմակերպության համակարգողների հետ՝ օգտագործելով ստացիոնար հեռախոսներ Անկարայի հասարակական օգտագործման վայրերում:

Շրջայցեր են կատարվում ինչպես հենց մայրաքաղաքում, այնպես Էլ Թուրքիայի եւս յոթ նահանգներում: Ստամբուլի գլխավոր դատախազությունն իր հերթին արտոնել Է 13 հոգու ձերբակալումը ՖԵՏՕ-ի գործունեության հետաքննության մի այլ Էպիզոդի շրջանակում: Նրանք մեղադրվում են ByLock շարժական հավելվածի անանուն օգտագործման մեջ նամակարգության ծածկագրման համար, որից օգտվել են խռովարարները գաղտնիության նպատակով: 2016 թվաանի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ ձեռնարկել են պետական հեղաշրջան փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել Է: Հեղաշրջան պատրաստման մեջ Անկարան մեղադրում Է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին եւ նրա հետ կապված ՖԵՏՕ-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]