Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բայդենը հեռախոսազրույց Է վարել Գվատեմալայի նախագահի հետ

Բայդենը հեռախոսազրույց Է վարել Գվատեմալայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 4-ին հեռախուսազրույց Է վարել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Ջո Բայդենն այսօր զրույց Է վարել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ: Երկու ղեկավարները վերանայել են «Էտա» եւ «Յոտա» փոթորիկների հետեւանքների դեմ պայքարի համատեղ ջանքերը, ինչպես նաեւ հավաստել են իրենց պատրաստակամությունը վերացնելու միգրացիայի արմատական պատճառները կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական հնարավորությունների ստեղծման եւ քաղաքացիական անվտանգության ամրապնդման միջոցով»,- ասված Է մամուլի տեղեկագրում, որը մարտի 4-ի երեկոյան տարածել Է Սպիտակ տունը:

Նաեւ նախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել երկու պետությունների կողմից խմբերի հանդիպում, որռնք կզբաղվեն միգրացիայի կառավարման համար արդյունավետ եւ մարդասիրական պլանի մշակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]