Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաղաղ օվկիանոսում շուրջ 25 հետցնցում Է գրանցվել երկրաշարժից հետո

Խաղաղ օվկիանոսում շուրջ 25 հետցնցում Է գրանցվել երկրաշարժից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 5 մագնիտուդով շուրջ 25 հետցնցում Է գրանցվել մարտի 4-ին Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ, որը մտնում Է Նոր Զելանդիայի կազմի մեջ: Համապատսխան տվյալները հայտնում Է Ավստրալիայի պետական երկրաֆիզիկական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել Է Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ տեղի ունեցած 8 մագնիտուդով երկրաշարժի մասին: ԱՄՆ-ի Ցունամիների մասին նախազգուշացման ազգային կենտրոնը հրապարակել Է նախազգուշացում ցունամիի մասին: Այդ կապակցությամբ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը ռիսկի գոտում գտնվող շրջանների բնակիչներին հայտնել Է շտապ տարահանվելու անհրաժեշտության մասին:

Ավելի ուշ Նոր Զելանդիայի Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը չեղյալ Է հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացումը: Գերատեսչությունում նշել են, որ ցունամիի սպառնալիը չեղյալ Է հայտարարվել, սակայն տակավին գոյություն ունի բարձր ալիքներ գալու ոչ մեծ ռիսկ: Սպասվում Է, որ բոլոր գործող հանձնարարականները վերջնականապես չեղյալ կհայտարարվեն երեկոյան դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]