Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները 
Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երեկ հանդես գալով Բրյուգեի Եվրոպական քոլեջում, կարծիք է հայտնել, որ Ղրիմը չէր դառնա Ռուսաստանի մաս, եթե Ուկրաինան 2014 թվականին հանդիսանար դաշինքի անդամ, քանի որ կգործեր մեկը մյուսին պաշտպանելու դաշնակցային պարտավորությունը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի հնարավոր անդամակցությանը, ապա գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի դռները բաց են։

Նկատենք, որ ՆԱՏՕ-ի կողմից աշխատանքն իրականացվում է Թուրքիայի կողմից։ Մասնավորապես, երկօրյա այցով այսօր Ուկրաինա է այցելել թուրքական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպի գլխավորությամբ։ Քաղաքական մակարդակով ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Թուրքիայի գլխավորությամբ քաղաքական հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ փորձ է արվում հող նախապատրաստել հարմար պահին Ռուսաստանի շուրջ իրավիճակը սրելու համար։ Այս ամենը մեզ հետ շաղկապված է այնքանով, որ այլ թեժ օջախների ակտիվացումը կարող է Թուրքիային եւ Ադրբեջանին մղել նոր արկածախնդրության։ Առավել եւս, որ երեկ հայտնի դարձավ Թուրքիայի Սպարտա քաղաքում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հատուկջոկատայինների 6-շաբաթյա ուսումնական վարժանքներ»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

 

                         

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]