Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1959 թ. մարտի 5-ին ծնվել է Վազգեն Սարգսյանը՝ հայազգի ռազմական եւ քաղաքական գործիչ: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. եւ այնուհետեւ՝ 1995-1999-ին: Նաեւ եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թ. հունիսի 11-ից մինչեւ իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: Վ. Սարգսյանին շնորհվել են Հայաստանի եւ Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս։

-1909 թ. մարտի 5-ին մահացել է Ջիվանին՝ հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։ Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով՝ հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքներում։ Մասնակցություն է ունեցել նաեւ հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։ Երեւանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երեւանում, Գյումրիում եւ այլուր:

-1946 թ. մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանած ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ։

-1913 թ. մարտի 5-ին ծնվել է Գանգուբայ Հանգալը՝ հնդիկ դասական երգչուհի (մահ.՝ 2009 թ.)։

-1953 թ. մարտի 5-ին մահացել է Սերգեյ Պրոկոֆեւը՝ ռուս նշանավոր կոմպոզիտոր եւ դաշնակահար (ծնվ.՝ 1891 թ.)։

-1953 թ. մարտի 5-ին մահացել է Իոսիֆ Ստալինը՝ խորհրդային կուսակցական, քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար։

-1962 թ. մարտի 5-ին ծնվել է Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատարը։

           

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:

-Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց այդ երեխային:

-Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք ինչի համար: Սեւ օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:

-ԱՄՆ-ի առաջին նախագահի պրոթեզները շատ շքեղ էին եւ պատրաստված էին ոսկուց, անագից ու փղոսկրից, մարդկանց ու կենդանիների ատամներից։ Այո, ի տարբերություն մյուսների, նրա պրոթեզները փայտից չէին։

- Արքայախնձորները Բրիտանիայում առաջին անգամ հայտնվել են XVII դարում, իսկ XVIII դարում շատ նորաձեւ դարձան։ Արքայախնձորներ կրում էին մարդիկ՝ ի նշան բարձր դիրքի ու հարստության, հագուստի վրա արքայախնձորներ էին կարում։ Անգամ միրգը վարձով էին վերցնում, որպեսզի ընթրիքի ընթացքում զարմացնեին հյուրերին։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]